Հասարակություն
Տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ․ Փաշինյան
«Տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական Միության անդամ»,- Radio France International-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին Հայաստանի մերձեցմանն ու հնարավոր անդամակցությանը։ «Ինչու՞ եմ ասում տարբերակներից մեկը դա է, որովհետև նախ Եվրոպական Միությունը դեռ պետք է որոշում կայացնի ընդլայնման իր քաղաքականության վերաբերյալ, որովհետև միայն անդամագրվելու ցանկություն ունեցող կամ նման հարց քննարկող երկրի ցանկությունը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար և այսօր էլ Եվրոպական Միությունում կան տարբեր կարծիքներ, արդյոք պետք է ընդլայնվի Եվրոպական Միությունը, թե պետք է չընդլայնվի և հետևաբար հարցերի պատասխանը կախված է նաև նրանից»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և նրա ժողովրդի համար ռազմավարական նպատակն արտաքին միջավայրում այլընտրանքներ ստեղծելն է, քանի որ նախկինում երկիրն ու հանրությունը նման լայն հնարավորություններից զրկված են եղել։ «Մեր նպատակադրումը հետևյալն է, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կարողանա որոշել Հայաստանը մնա Եվրասիական տնտեսական միության անդամ, լինի Եվրոպական միության անդամ, թե չլինի ոչ Եվրոպական միության, ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ընդ որում, ամեն դեպքում մենք Հայաստանի Հանրապետությունը բարեփոխելու ենք Եվրոպական Միության ստանդարտներին համապատասխանեցման առումով»,- ասել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ եթե որևէ պահի Հայաստանն օբյեկտիվորեն արժանի լինի դառնալ ԵՄ անդամ, հարցի լուծումը կախված կլինի երկու սուբյեկտից՝ ԵՄ-ի ընդունելու ցանկությունից և Հայաստանի ժողովրդի քվեարկությունից։ Նա նաև հավելել է, որ նույնիսկ անդամ չդառնալու պարագայում երկիրը շահած է դուրս գալու, քանի որ կունենա Եվրոպական Միության ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն։ «Ժողովրդավարական երկրներում այդ առումով իրավիճակը միշտ լարված է, որովհետև միշտ կա լարված քաղաքական պայքար և միշտ կա լարված բանավեճ, և այն լարվածությունը, որի մասին դուք խոսում եք, հենց ինքը ժողովրդավարության շատ կարևոր վկայություն է և շատ կարևոր ապացույց»,- ասել է վարչապետը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը Եվրոպական Միության հետ հարաբերությունների երկար պատմություն ունի, և դեռևս 2016-ին ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նա հավելել է, որ 2018-ից հետո մերձեցումը շարունակվել է, ընդհուպ 2025-ին քաղաքացիական նախաձեռնությամբ ընդունվել է Եվրոպական Միությանը Հայաստանի անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Ապամոնտաժվում է «Հայփոստ»-ի շենքը․ տրվել է «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան»-ի մեկնարկը Մեկնարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը Ուժի մեջ մտան ԵՄ արտոնությունները. ըստ Մարագոսի՝ դրանք կվերաբերեն հայկական ապրանքների մոտ 80 տոկոսին Փաշինյանի և Մինասյանի «փարիզյան հանդիպման» պատկերը կեղծ է «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





