Միջազգային
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
Ռուս-ուկրաինական էներգետիկ հրադադարի հնարավորության շուրջ շփումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Շփումները շարունակվում են։ Երբ այս թեմայի վերաբերյալ ասելիք ունենանք, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են նման հրադադարի շուրջ։ Պեսկովը չի պատասխանել հարցին, թե կոնկրետ ում հետ են շարունակվում շփումները՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, թե՞ երկու երկրների հետ միաժամանակ, նշելով, որ «այս թեմայի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունի»։ Բացի այդ, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկը՝ երկրում նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով 60-օրյա հրադադար հաստատելու վերաբերյալ, նա հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ երկարաժամկետ խաղաղություն, և պատրաստ է դրա համար անել հնարավոր ամեն ինչ։ «Կրեմլում բազմիցս հայտարարել են՝ թե՛ նախագահ Պուտինը, թե՛ այլ մակարդակներում, որ մենք հրադադար չենք ուզում, մենք ցանկանում ենք երկարաժամկետ խաղաղություն և պատրաստ ենք դրա համար անել հնարավոր ամեն ինչ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Սա Ռուսաստանի իշխանությունների առաջին պաշտոնական մեկնաբանությունն է այն բանից հետո, երբ կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել «էներգետիկ հրադադարի» շուրջ։ Թրամփը չէր ներկայացրել ենթադրաբար ձեռք բերված համաձայնության մանրամասները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ աջակցում է հրադադարի գաղափարին, եթե Ռուսաստանը համաձայնի դրան։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





