ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայում կայացած անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի հիբրիդային հարձակումները նյարդայնացնում են եվրոպացի քաղաքացիներին, սակայն նախազգուշացրել է Մոսկվային, որ ՆԱՏՕ-ն միշտ պատրաստ է պատասխան հարված հասցնել ցանկացած հարձակման դեպքում։ Այս մասին գրում են Financial Times-ը և Reuters-ը, փոխանցում է Current time-ը։ «Ես չեմ կարծում, որ հակամարտությունն անխուսափելի է կամ մոտալուտ։ Դա այդպես չէ։ […] Սակայն հաշվի առնելով դիվերսիաների և հրկիզումների ծավալները՝ կարծում եմ, որ դաշինքի շուրջ բնակչությունը որոշակի անհանգստություն է զգում։ Եվ ես ցանկանում եմ վստահեցնել մեր դաշինքի մեկ միլիարդ քաղաքացիներին՝ մենք գլուխ կհանենք։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անել և ինչպես դա անել։ Նաև ցանկանում եմ, որ նրանք, ովքեր գուցե մտածում են մեզ վնասելու մասին, իմանան՝ մենք գլուխ կհանենք։ Եվ ավելի լավ է՝ նրանք չհարձակվեն դաշինքի վրա, որովհետև, կրկնում եմ, մենք հստակ գիտենք, թե ինչ ենք անելու պաշտպանության ոլորտում»,- ասել է նա։ «Մենք չենք ձգտում ռազմավարական պարտության մատնել մեր հակառակորդին։ Փոխարենը՝ մեր նպատակն է հենց սկզբից կասեցնել ցանկացած հարձակում»,- ասել է նա։ Ըստ WSJ-ի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ընդարձակ «ինքնավար գոտի», որտեղ անօդաչու թռչող սարքերն ու ցամաքային ռոբոտները կկարողանան հետ մղել Ռուսաստանի հարձակումը՝ առանց դաշնակիցների շրջանում զգալի կորուստների։ Միևնույն ժամանակ, ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում, նախատեսվում է հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի հրամանատարական կետերին և հակաօդային պաշտպանության համակարգերին՝ Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգի մերձակայքում և Բելառուսում։ Գրինկևիչը հայտարարել է, որ որոշել է հրապարակայնորեն ներկայացնել ՆԱՏՕ-ի ծրագրերը, քանի որ վերջին շրջանում տեղի ունեցած դիվերսիաներն անհանգստություն են առաջացրել դաշինքի անդամ երկրների քաղաքացիների շրջանում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ Նմանատիպ նյութեր ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար