Միջազգային
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ստորագրել են CASCA+ միջազգային բազմամոդալ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ նոր՝ վեցակողմ արձանագրություն, հայտնել են «Ուզտեմիրյուլկոնտեյներ»-ից (Ուզբեկստանի երկաթուղիներ): Փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 78-ը Տաշքենդում կայացած՝ երկաթուղային վարչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Հիմնական նպատակն է բարձրացնել երթուղու մրցունակությունը Ասիա-Եվրոպա ուղղությամբ՝ մեծացնելով բեռնահոսքերը, բարելավելով սակագնային քաղաքականությունը և կրճատելով լոգիստիկ ուշացումները։ Կողմերը պայմանավորվել են հատուկ ուշադրություն դարձնել սառնարանային բեռնարկղերով փոխադրումներին, ֆիտինգային հարթակների կանոնավոր տրամադրմանը և նավահանգիստներում բեռնարկղերի պարապուրդի ժամանակի կրճատմանը։ Այս միջոցառումներն ուղղված են այն հիմնական խոչընդոտների վերացմանը, որոնք ավանդաբար նվազեցնում են բազմամոդալ երթուղիների գրավչությունը՝ չհամաձայնեցված սակագները, շարժակազմի պակասը և երկաթուղային ու ծովային փոխադրումների միջև բեռների վերաբեռնման ուշացումները։ Միևնույն ժամանակ, ձեռք բերված նոր պայմանավորվածությունների իրականացման հստակ ժամկետներն ու քանակական ցուցանիշները դեռևս հրապարակայնորեն չեն ներկայացվել։ CASCA+ նախագիծը մեկնարկել է 2019 թվականին՝ որպես Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Թուրքիան միացնող երթուղի՝ հետագայում դեպի եվրոպական շուկա դուրս գալու հեռանկարով։ Դրա ռազմավարական տրամաբանությունը կայանում է Ասիայի և Եվրոպայի միջև ավանդական երթուղիներին այլընտրանք հանդիսացող լրացուցիչ ցամաքային-ծովային ուղու ստեղծման մեջ։Նախագծի զարգացման առաջին տարիներին առաջընթացը համեմատաբար դանդաղ է։ Դրա ինստիտուցիոնալ հիմքը, ըստ էության, սահմանափակվում էր Համակարգող խորհրդով և սակագնային արտոնությունների համակարգով, որոնց չափը որոշ դեպքերում հասնում է 70%-ի։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





