Հրապարակվել է «Եկեղեցու ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմը։ Կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ հանձնաժողովը կնախագահի ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Հանձնաժողովի անդամներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի քննարկումներին։ Հանձնաժողովը կոչվում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»։ Հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին ավելի վաղ խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմը պատրաստել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց։ Մասնագետները զեկույցը քննադատել են՝ այն համարելով իրավական և էթիկական խնդիրներ պարունակող փաստաթուղթ։ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանի գնահատմամբ՝ այն խախտում է անձնական կյանքի և տվյալների պաշտպանության մի շարք սկզբունքներ և ավելի շատ «դեղին մամուլի» նյութ է հիշեցնում, քան կառավարության պաշտոնական զեկույց։ Պարաֆինային հակամարտություն․ ինչու է պետությունն ուզում հարկել եկեղեցին ԱԺ-ն ապօրինության հարթակի է վերածվում. Մայր Աթոռի ժողովի հայտարարությունը Թրամփը զանգե՞լ է Ալիևին․ հարցեր Հայաստանի կառավարությանը Քաղհասարակության 11 կազմակերպություն պահանջում է անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը