Հասարակություն
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
ՄԱԿ-ի Կենսաբազմազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձրաստիճան պատվիրակությունների այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հոկտեմբերի 15-ին ժամը 06:00 - 23:00-ը կսահմաանփակվի Գեներալ Ի․ Գասպարյան, Երևանյան, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Իտալիայի, Խորենացու, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Թումանյան, Աբովյան, Արամի, Պուշկինի, Տերյան, Բեյրութի, Աթենքի, Պարոնյան, Պռոշյան փողոցներում, Իսակովի, Մաշտոցի, Բաղրամյան, Սայաթ-Նովայի պողոտաներում, Ծիծեռնակաբերդի խճուղում, Հաղթանակի կամրջին, ինչպես նաև Հանրապետության, Բրազիլիայի և Ֆրանսիայի հրապարակներում։ Հոկտեմբերի 16-ին ժամը 06:00 - 20:00-ը երթևեկությունը փուլային կսահմանափակվի Աբովյան, Պուշկինի, Արամի, Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Վազգեն Սարգսյան, Խորենացու, Բեյրութի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի, Ոսկերիչների, Աթենքի, Երևանյան, Գեներալ Ի․ Գասպարյան փողոցներում, Մաշտոցի և Իսակովի պողոտաներում, Հաղթանակի կամրջին ու Հանրապետության հրապարակում։ Խցանումներից խուսափելու համար ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է հնարավորինս սահմանափակել անձնական ավտոմեքենաների օգտագործումը, օգտվել հասարակական տրանսպորտից և երթուղիները պլանավորել նախապես։ Հոկտեմբերի 19-30-ը Երևանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը՝ տարվա խոշորագույն բնապահպանական իրադարձություններից մեկը։ Համաժողովին կմասնակցեն 196 անդամ երկրի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, գիտնականներ և տասնյակ հազարավոր հյուրեր ամբողջ աշխարհից։ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի Չարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կլինի Ի՞նչ է COP17-ը և ինչո՞վ է այն կարևոր Հայաստանի համար Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





