Հասարակություն
Հնդկաստանի մայրաքաղաքում երկու օր է՝ բողոքի ցույցեր են
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հոկտեմբերի 11-ին շարունակվում են երիտասարդների բողոքի ցույցերը․ մասնակիցները պահանջում են ընտրությունների գլխավոր հանձնակատար Գյանեշ Կումարի հրաժարականը։ Ցուցարարների դժգոհության պատճառը ընտրողների ցուցակների վերանայումն է, որը, քննադատների պնդմամբ, առավելություն է տալիս վարչապետ Նարենդրա Մոդիի իշխող «Բհարաթիա Ջանատա» կուսակցությանը։ Ընտրողների ցուցակների ստուգման ընթացքում, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալները վկայակոչող BJP-ի, ցուցակներից հեռացվել է շուրջ 130 միլիոն անուն։ Նրանցից 63 միլիոնը տեղափոխվել է այլ բնակավայրեր, իսկ 30 միլիոնի գտնվելու վայրը չի հաջողվել պարզել։ Ընտրական հանձնաժողովը և իշխող կուսակցությունը հերքում են ընտրական գործընթացը մանիպուլացնելու մեղադրանքները։ Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ ցուցակներից անունների հեռացումը անհամաչափորեն ազդում է մահմեդական ընտրողների և այլ փոքրամասնությունների վրա։ Reuters-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի առաջին օրը ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 2000 մարդու և շրջափակել մայրաքաղաքի կենտրոնը։ Կիրակի քաղաքում շարունակում են ծառայություն իրականացնել ոստիկանության հազարավոր աշխատակիցներ։ Կիրակի վաղ առավոտյան դատարանի որոշմամբ ազատ են արձակվել «Cockroach Janta Party» կուսակցության հիմնադիր Աբհիջիթ Դիպկեն և շարժման ևս երկու առաջնորդ։ Նրանք ձերբակալվել էին շաբաթ օրը՝ Դելի ժամանելուց հետո։ «Cockroach Janta Party»-ն սկզբնապես ձևավորվել էր որպես առցանց երգիծական նախագիծ, սակայն հետագայում վերածվել է իշխանությունների վրա ճնշում գործադրող շարժման։ Կուսակցությունը հայտարարել է, որ շարունակելու է ցույցերը մինչև Հնդկաստանի ընտրական համակարգի բարեփոխումը։ Հնդկաստանում 2027 թվականի սկզբին մի շարք նահանգային ընտրություններ են սպասվում։ ԵՄ-ն ու Հնդկաստանը նվազեցնում են առևտրային խոչընդոտները FlyDubai-ի օդանավի հրամանատարը պատմել է երկրորդ օդաչուի հարձակման և աղետը կանխելու մանրամասները BRICS 2026-ի գագաթնաժողով. Գլոբալ հարավը ցանկանում է տեղ ունենալ որոշումների սեղանի շուրջ «Կալաշնիկովի» արտադրություն՝ տեղում. Հնդկաստանը նվազեցնում է կախվածությունը ռուսական սպառազինությունից Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





