Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի հետ այսօրվա հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և հասարակական կարգի պահպանման բնագավառներում, բարձր մակարդակի համագործակցության իրականացման կարևորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը վստահություն է հայտնել, որ Իրանի ՆԳՆ պատվիրակության այցը հաջող կլինի, և այն գնահատել է որպես երկկողմ շփումների շարունակություն։ Էսկանդար Մոմենին, իր հերթին, շեշտել է, որ Իրանի նախագահը հատուկ կարևորություն է տալիս երկու երկրների համապատասխան կառույցների միջև հարաբերությունների զարգացմանը։ Իրանի ներքին գործերի նախարարն Ադրբեջանի ղեկավարին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության վերացմանն ուղղված բանակցությունների մասին։ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Էսկանդար Մոմենին բանակցություններ է վարել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ։ Ըստ Mehr գործակալության՝ Մոմենին այս այցը համարել է շրջադարձային կետ երկու երկրների միջև հետագա փոխգործակցության համար։ «Երկու երկրներին նախ անհրաժեշտ է փոխըմբռնման հուշագիր՝ անվտանգության համաձայնագրի հասնելու համար, և այս հարցը կարող է լուծվել երկու նախարարությունների միջև սերտ փոխգործակցության միջոցով»,- ասել է նա։ Նշելով, որ կիբերհանցագործությունը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը սահմաններ չեն ճանաչում՝ Մոմենին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել կազմակերպված հանցավորության, կիբերհանցագործության և թմրանյութերի դեմ պայքարի հարցերում։ Բանակցությունների թեմաներից մեկը եղել է անօրինական միգրացիան։ Մոմենին հայտարարել է, որ ներկայում Իրանի տարածքում ավելի քան վեց միլիոն օտարերկրյա քաղաքացի կա։ Նրա խոսքով՝ նրանց մի մասն Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում է որպես տարանցիկ երկրներ՝ դեպի Եվրոպա հետագա տեղափոխման համար։ Այս կապակցությամբ իրանցի նախարարը կարևորել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեղ միջոցառումների անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև սահմանով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացման, առևտրի զարգացման, ինչպես նաև սահմանամերձ շրջանների միջև տնտեսական կապերի ամրապնդման հարցերը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել