Երևանի քաղաքապետարանը որոշել է այսօր սկսել Շինարարների փողոցի կրպակների քանդման աշխատանքները: Այս մասին Factor TV-ին հայտնում է կրպակատերերից Դավիթ Նահապետյանը: Բնակիչներից երկուսը, որոնք թվում՝ Նահապետյանը, օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել կրպակների քանդման դեմ: Նահապետյանն ու ևս մեկ անձ դիմել էին Վարչական դատարան: Այսօր նրանք ստացել են հայցի ապահովման միջոց կիրառելու երկու որոշումներ, որոնց համաձայն՝ դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ Շինարարների փողոցի 15/16 և 15/14 հասցեների անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց: Հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումներն ուժի մեջ են մտել կայացման պահին, բողոքարկման ենթակա չեն, և փակցված են խանութների պատերին, սակայն այս պահին, փաստացի, դրանք անտեսվում են։ Այս պահին լարված իրավիճակ է, քաղաքացիները վիճաբանում են կրպակները քանդելու համար փողոց այցելած աշխատակիցների հետ, տեղում ոստիկաններ կան: Քանդում են Շինարարների փողոցի ապօրինի շինությունները. ՈՒՂԻՂ Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ