Իրանը բավարար չի համարում ԱՄՆ-ի պատասխանը՝ պատերազմն ավարտելու և Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Թեհրանի ներկայացրած յոթ պայմաններին։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայինը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունել է Իրանի որոշ պայմաններ, սակայն մյուսների շուրջ դեռ անորոշություններ կան։ Նա նշել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ն առաջարկներ է փոխանցել Իրանին երեք խողովակով՝ Պակիստանի, Կատարի և Իրաքի միջոցով։ Ռեզայինի խոսքով՝ Իրանը հայտարարել է, որ եթե իր յոթ պայմանները չկատարվեն, Հորմուզի նեղուցը չի բացվի, և բանակցություններ չեն լինի։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվել դիվանագիտությունից, սակայն փոխել է այն։ Ռեզայինը հիշեցրել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երեք փուլ է տեղի ունեցել, սակայն, իր պնդմամբ, յուրաքանչյուր փուլում ամերիկյան կողմը հեռացել է բանակցություններից և հարվածներ հասցրել Իրանին։ Նրա խոսքով՝ պատերազմն ավարտելու հարցում վճռորոշ է լինելու Իրանի ժողովրդի դիրքորոշումը, և Թեհրանը չի հրաժարվի իր իրավունքների պաշտպանությանն ուղղված դիմադրությունից։ Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածները Իրանի դեմ սկսվել են փետրվարի 28-ին։ Ապրիլի սկզբին կողմերը հրադադարի են հասել, սակայն հակամարտությունը չի հանգուցալուծվել։ Հուլիսին ԱՄՆ-ն վերսկսել էր հարվածները՝ Իրանին մեղադրելով բանակցությունները ձգձգելու մեջ և սահմանելով ծովային շրջափակում Իրանի նավահանգիստների նկատմամբ։ Թեհրանն ի պատասխան սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ Սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների վերսկսման յոթ պայման, որոնց թվում են ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր ճակատներում, իրանական սառեցված ակտիվների ազատումը և ԱՄՆ-ի ծովային շրջափակման վերացումը։գործողությունները։ Իրանը կարող է թիրախավորել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները․ վերլուծություն Foreign Affairs-ում TRIPP-ը, իրանական գազը որպես այլընտրանք և բանակցություններն ԱՄՆ-ի հետ Իրանի հետ բանակցությունների նոր փուլ եմ ակնկալում գալիք շաբաթ․ Թրամփ Թրամփը մերժել է Թեհրանի առաջարկը․ Իրանի զինուժը սպառնում է հարվածել ամերիկյան թիրախներին Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը