ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն։ Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է արբանյակային համակարգերի և տիեզերական տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ուղղությունները։ ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 12-ին Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հնարավորությունների շուրջ»: ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր