Ֆրանսիայի ռազմածովային ուժերը հոկտեմբերի 13-ի առավոտյան Հնդկական օվկիանոսում կալանել են DF Peak լցանավը, որը ռուսական «ստվերային նավատորմի» մաս է կազմում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Current time-ը։ Նրա խոսքով՝ ձերբակալության պահին նավը գտնվում էր Ռեյունիոն կղզուց ավելի քան 833 կմ դեպի հարավ։ Լցանավը կասկածվում է կեղծ դրոշի օգտագործման և վառելիքի ապօրինի փոխադրմանը մասնակցելու մեջ։ MarineTraffic-ի տվյալներով՝ DF Peak-ը նավարկում է Բենինի դրոշի ներքո։ «Միջազգային ծովային իրավունքին համապատասխան իրականացված այս գործողությունը վկայում է օրենքի պահպանումն ապահովելու և անօրինական առևտրի բոլոր տեսակների դեմ պայքարելու մեր վճռականության մասին՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում»,- գրել է Մակրոնը։ Սա ռուսական «ստվերային նավատորմի» առաջին լցանավը չէ, որը կալանում է Ֆրանսիան։ Անցյալ տարվա աշնանից ի վեր ֆրանսիացի զինվորականները դաշնակիցների հետ համատեղ կալանել են Grinch, Boracay, Deyna, Tagor և Deliver լցանավերը։ Հետագայում բոլորն ազատ են արձակվել։ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել էին, որ Grinch լցանավն ազատ է արձակվել «մի քանի միլիոն եվրոյի» տուգանք վճարելուց հետո։ Պատճառն անձնակազմի անկարողությունն էր՝ հիմնավորելու Կոմորյան կղզիների դրոշի ապօրինի օգտագործումը։ VesselFinder-ի տվյալներով՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր նավը չորս անգամ փոխել է դրոշը։ Ֆրանսիայի իշխանությունների կողմից լցանավն ազատ արձակելուց հետո այն փոխել է անունը Transformer-ի, և այժմ նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո։ Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար