Գյումրիի՝ լիազորությունները կասեցված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով, հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Որոշումը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանինն է։ Փաստաբանները միջնորդել էին տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Մերժման պատճառները դեռ հայտնի չեն, քանի որ պաշտպանական կողմը դատարանի գրավոր որոշումը չի ստացել։ Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետարանից բերման ենթարկվեց 2025-ի հոկտեմբերի 20-ին։ Նույն գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր 8 անձի՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ից Ղուկասյանը կալանավորված է։ Այս տարվա հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։ Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության «Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ