Հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Դիլանյանի պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, նիստ կգումարի՝ ՍԴ նոր նախագահ ընտրելու համար։ Դիլանյանը կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր, իսկ նոր նախագահ կընտրվի գաղտնի քվեարկությամբ՝ 10-օրյա ժամկետում։ Դիլանյանը 2018-ին ընտրվել է ՍԴ դատավոր, 2020-ին՝ նախագահ: Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ • Թեկնածուների առաջադրում։ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորը, ինչպես նաև թեկնածուն կարող է ինքնաառաջադրվել։ • Ընտրություն։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը կատարվում է Սահմանադրական դատարանի՝ այդ նպատակով հրավիրված աշխատակարգային նիստում՝ գաղտնի քվեարկությամբ։ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: • Երկրորդ փուլ։ Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ • Նոր ընտրություն: Եթե քվեարկության արդյունքով անհրաժեշտ թվով ձայներ չեն ապահովվում, ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։ Սահմանադրական դատարանի դատավորները 9-ն են` Արման Դիլանյան, Էդգար Շաթիրյան, Արտակ Զեյնալյան, Դավիթ Խաչատուրյան, Երվանդ Խունդկարյան, Հովակիմ Հովակիմյան, Սեդա Սաֆարյան, Արթուր Վաղարշյան, Վլադիմիր Վարդանյան: Արման Դիլանյանի նախագահության օրոք Սահմանադրական դատարանի ընդունած ամենաաղմկահարույց որոշումը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին։ 2024-ի սեպտեմբերին ՍԴ-ն ճանաչեց կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը։ Որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության նախաբանում վերաբերում է միայն այն դրույթներին, որոնք իրենց ուղղակի արտացոլումն են գտել Սահմանադրության բուն տեքստում։ Դիլանյանի նախագահության օրորք Սահմանադրական դատարանը նաև որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով 2026-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները: Ծառայել, բայց չունենալ ընտրելու իրավունք․ արտերկրի ՀՀ քաղաքացիները՝ «բնակության ցենզի» դեմ «Միասնական Ռուսաստանը» ռեկորդային 349 մանդատ է ստացել Պետդումայի ընտրություններում Երևանը Պետդումայի ընտրությունների ամենաակտիվ արտերկրյա տեղամասերից է․ Զախարովա Կառավարությունը ՍԴ դատավորների ստաժային հավելավճարների համար 39 մլն դրամ կհատկացնի «Ընդդիմության օգտին Ռուսաստանը չի աշխատել». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին Ադրբեջանում ցույցեր՝ հիջաբի կրման արգելքի դեմ Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը