Հասարակություն
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան և Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման, տրանսպորտի, ավիացիայի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը վերահաստատել է Միացյալ Թագավորության հետ գործնական և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։ Կողմերն ընդգծել են Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների հաջող իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորմանը»,- ասվում է հաղորդագրությունում։ ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





