ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացումը։ ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով խորհրդարանական կապերի ակտիվացումը։ Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների՝ տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումը։ Կարևորվել է երկու երկրների ընդհանուր շահերի և փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը»։ «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան