Հասարակություն
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հարցերի: «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





