Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնցում հայտնի բժիշկներն իբր ներկայացնում են դիաբետն ու տեսողության խնդիրները բուժող «հրաշք միջոցներ»։ Տեսանյութերում խոստանում են անվճար տրամադրել դրանց բաղադրատոմսերը, սակայն ի վերջո օգտատերերին ուղղորդում են կասկածելի հավելումներ գնելու։ «Դուք խմում եք թուրմը երեկոյան, իսկ արդեն հաջորդ առավոտյան արյունը սկսում է ազատ շրջանառվել առանց կպչունության և թույնի, անհետանում է մշտական ծարավը, իջնում են ոտքերի այտուցները, իսկ տեսողությունը նորից դառնում է հստակ»,- իբր ասում է բժիշկ Մյասնիկովը: Տեսանյութերն իրականում պատրաստվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով՝ օգտագործելով հայտնի բժիշկների դիփֆեյքեր։ Դրանց միջոցով օգտատերերին ուղղորդում են կասկածելի կայքեր։ Գովազդային տեսանյութերը տարածվում են հոկտեմբերի 8-ից ֆեյսբուքյան Health Psychology էջով։ Տեսանյութերում բժիշկների հայերեն խոսքը անհարթ է և տեղ-տեղ ակնհայտ սխալներ է պարունակում։ Հրապարակումներում օգտագործվել է ռուս սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի կերպարը, որի կադրերը վերցվել են «Россия-1» հեռուստաալիքի «Доктор Мясников» հաղորդման օգոստոսի 22-ի թողարկումից։ Տեսանյութում «հայ լրագրողուհու» դերում վրացական «Իմեդի» հեռուստաալիքի հաղորդավարուհին է, որի կադրերը վերցվել են օգոստոսի 5-ի լրատվական թողարկումից: Կեղծ հարցազրույցում օգտագործվել է նաև «Իմեդիի» տարբերանշանը՝ իրական հեռուստաեթերի տպավորություն ստեղծելու համար։ Ֆեյսբուքյան տեսանյութերը ուղղորդում են net-qulvynth[.]bond կայք, որտեղ առկա է 12-րոպանոց մեկ այլ «հարցազրույց»։ Կայքում տեղադրված են վրացական «Իմեդի» հեռուստաընկերության, ինչպես նաև միջազգային «Fox News», «NBC News» և «CNN» լրատվամիջոցների տարբերանշանները՝ տպավորություն ստեղծելու, թե նյութը հեռարձակվել կամ հրապարակվել է այդ լրատվամիջոցներում։ Տեսանյութի տակ տեղադրված են նաև քաղաքացիների անունից գրված կեղծ մեկնաբանություններ։ Տեսանյութում ներառվել են նաև իբր գոհ հաճախորդների կարծիքներ, որոնց կադրերը նույնպես վերցվել են այլ տեսանյութերից։ Օրինակ՝ դրանցից երկուսը թուրքական «Craftgate» վճարային համակարգի մասին հրապարակված տեսանյութերից են։ Կեղծ «հարցազրույցի» ավարտին ցուցադրվում է «СИЛА ПЧЕЛЫ» սննդային հավելումը՝ պատվերի ձևակերպման պատուհանով։ Այն առաջարկվում է «50% զեղչով»՝ 9900 դրամով, մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն անվանմամբ հավելման տարբերակները վաճառվում են 1700-1900 դրամով։ Տեսողությունը վերականգնելու խոստումներով տարածվող տեսանյութերում օգտագործվել է նաև ռուսաստանցի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիայի կերպարը։ Տեսանյութերը պատրաստվել են նրա հարցազրույցներից և լուսանկարներից վերցված կադրերը արհեստական բանականությամբ մշակելու միջոցով։ Այս տեսանյութերը նույնպես ուղղորդում են դեպի net-qulvynth[.]bond կայք, որտեղ կրկին օգտագործվել են վրացի հաղորդավարուհու կերպարը, «Իմեդի» հեռուստաընկերության տարբերանշանը, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության տարբերանշանը՝ կեղծ հարցազրույցին արժանահավատություն հաղորդելու համար։ Տեսանյութի ավարտին առաջարկում են «Prozrenie» աչքի կաթիլները՝ «50% զեղչով»՝ 9900 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցը վաճառվում է զգալիորեն ավելի էժան՝ 1000-1200 դրամի սահմաններում։ Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող «հրաշք բուժումների» մասին տեսանյութերը կեղծ են։ Հայտնի բժիշկների դիփֆեյքերն ու լրատվամիջոցների տարբերանշաններն օգտագործվում են վստահություն ներշնչելու համար, մինչդեռ անվճար բուժման խոստումների հետևում կասկածելի կայքերի միջոցով շուկայականից մի քանի անգամ թանկ սննդային հավելումների վաճառքն է։ Տես նաև՝ Հայտնի դեմքեր, կեղծ լրատվամիջոցներ, բազմակի թանկ ապրանքներ․ հոդացավերի գովազդային խարդախության սխեման Փաշինյանի և Մինասյանի «փարիզյան հանդիպման» պատկերը կեղծ է Հայտնի դեմքեր, կեղծ լրատվամիջոցներ, բազմակի թանկ ապրանքներ․ հոդացավերի գովազդային խարդախության սխեման «Փաստի» հոդվածը Firebird AI-ի մասին․ սխալ թվեր և անանուն փորձագետներ Հայ-ամերիկյան համագործակցությունից մինչև իրանական չվերթներ. փաստերը՝ մանիպուլյատիվ համատեքստում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է «Ընդդիմության օգտին Ռուսաստանը չի աշխատել». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին Ադրբեջանում ցույցեր՝ հիջաբի կրման արգելքի դեմ Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում