Միջազգային
Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են էներգետիկ հրադադարի, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։ «Երկու կողմերն էլ տվել են իրենց համաձայնությունը։ Մի՛ խախտեք այն»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնում է, որ իր համար Թրամփի խոսքերը նորություն են։ «Եթե ռուսական կողմը համաձայն է էներգետիկ հրադադարին, Ուկրաինան նույնպես կհամաձայնի։ Եթե Թրամփը Պուտինի հետ պայմանավորվել է այս հարցի շուրջ, խնդրում եմ՝ տեղեկացրեք մեզ, թե երբ է սկսվում հրադադարը։ Մենք պատրաստ ենք ընդունել այն»,- նշել է Զելենսկին։ Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կոչերն անտեսելու համար։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին վաղուց պետք է խաղաղության համաձայնագիր կնքած լիներ Մոսկվայի հետ, սակայն դրա փոխարեն «խնդիրներ է ստեղծել ամբողջ աշխարհի համար»։ Նա նաև առաջարկել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնել՝ նշելով, որ ուկրաինացիները կարող են ընտրել բանակցությունների գնալու ավելի պատրաստակամ առաջնորդի։ Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի հարվածները ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին։ Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի Պատարստ ենք դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ պայմանով․ Զելենսկի Ռուսաստանը երեք օր չի հարվածի Կիևին՝ ամերիկացի բանագնացների այցի պատճառով Թրամփի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում և Կիևում բանակցություններ կվարեն Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է «Ընդդիմության օգտին Ռուսաստանը չի աշխատել». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին Ադրբեջանում ցույցեր՝ հիջաբի կրման արգելքի դեմ Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





