Հասարակություն
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
Աֆղանստանի իշխանությունները դադարեցրել են BBC-իի ռադիոհեռարձակումը երկրի ամբողջ տարածքում։ Բրիտանական հեռարձակող կորպորացիան հայտնել է, որ աշխատում է աֆղանական իշխանությունների հետ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ «Աֆղանստանում միլիոնավոր մարդիկ վստահում են BBC-ին՝ հուսալի նորությունների և տեղեկատվության համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ Թալիբների կառավարության տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հուբիբ Գուֆրանը հայտարարել է, որ BBC-ի գործունեությունը կասեցվել է հեռարձակող կորպորացիայի կողմից թույլ տրված «բազմաթիվ խախտումների պատճառով»։ Չի հստակեցվել, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





