Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում, որպեսզի սահմանի որևէ կողմում անկլավներ և էքսկլավներ չլինեն․ տեսաուղերձով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո սահմանազատման սկզբունքները։ «Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն երկու երկրները, Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը պետք է ունենա 29,743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Վարչապետն ընդգծել է, որ բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում և դրանից դուրս։ «Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, աշխատելու և հաղորդակցություն ապահովելու տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը նշել է նաև, որ կողմերը չպետք է միմյանց որևէ պահանջ ներկայացնեն բոլոր հարցերում, ներառյալ Ղարաբաղի, Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի կամ «Արևմտյան Ադրբեջանի» տրամաբանությամբ, և պետք է հանգիստ թողնեն միմյանց։ «Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջին զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրականություն դարձնելով»,- ասել է վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ օրերին Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական շփումներ են ունեցել, սակայն դրանց բովանդակության մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ․ Փաշինյան Ապամոնտաժվում է «Հայփոստ»-ի շենքը․ տրվել է «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան»-ի մեկնարկը Մեկնարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը Փաշինյանի և Մինասյանի «փարիզյան հանդիպման» պատկերը կեղծ է «Իշխանությունների եվրաինտեգրման օրակարգը քարոզչական փուչիկ է». Ղահրամանյան Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է «Ընդդիմության օգտին Ռուսաստանը չի աշխատել». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին Ադրբեջանում ցույցեր՝ հիջաբի կրման արգելքի դեմ Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է