ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ և 37-րդ հոդվածների հիման վրա։ Անտոնյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հոկտեմբերից։ Վարչապետի որոշումը՝ ստորև․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Տաթև Անտոնյանին ազատել Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-Ղ1-1) պաշտոնից»։ Հիշեցնենք՝ Տաթև Անտոնյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչ այդ՝ 2020 թվականի մարտի 13-ից, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի Անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնը։ Այդ պաշտոնից ազատվել էր 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ երկու օր անց նշանակվելով գրասենյակի ղեկավարի տեղակալ։ 2026 թվականի հունիսի 23-25-ը Անտոնյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական հարցերով երկրորդ խորհրդակցություններին։ ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ