Հասարակություն
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերիկ 15-ին կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (ԱՓՎՄՀ) յոթերորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բաքվում։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Միջոցառման ընթացքում կքննարկվեն ԱՓՎՄՀ-ի հետագա զարգացման հարցերը, այդ թվում՝ եվրասիական տարածքում բազմահարթակ համագործակցության ընդհանուր համակարգում դրա ներգրավման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՓՎՄՀ-ի օրակարգում ընդգրկված գործնական համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ Ռուսաստանի համակարգմամբ իրականացվող՝ փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու և միջազգային տեղեկատվական անվտանգությունն ապահովելու ուղղությունները։ «Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ կփոխանակեն արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





