Հասարակություն
Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց
Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստն ավարտվել է, առաջադրված երկու թեկնածուները չեն ընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները: Նշենք, որ աշխատակարգային նիստը մեկնարկել էր այսօր, ժամը 16:00-ին: Դատարանի նախագահի թեկնածուները երկուսն էին՝ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր, իսկ ՍԴ դատավորների կազմից պետք է ընտրվի նոր նախագահ: Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով: Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Այս դեպքում ևս նախագահ չընտրվելու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։ Ստացվում է, որ այժմ հնգօրյա ժամկետում պետք է անցկացվի ընտրության երկրորդ փուլ: Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





