Հասարակություն
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
Հրազդանի համայնքային ոստիկանները Մեղրաձոր գյուղի 63-ամյա բնակչի տանը հայտնաբերել են կանեփանման զանգվածով լցված 105 փաթեթ՝ շուրջ 3 կգ ընդհանուր քաշով, ինչպես նաև զենք և զինամթերք։ Ոստիկանության փոխանցմամբ՝ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչը կանեփ է աճեցնում, չորացնում տան տանիքում և օգտագործում թմրանյութ։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում, բացի կանեփանման զանգվածով փաթեթներից, հայտնաբերվել են նաև երկու ինքնաշեն ատրճանակ, ականանետի արկ, ինքնաձիգի երկու պահեստատուփ և փամփուշտներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





