Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ին ընդունել է քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների և համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին նախագիծը։ Հարցը չզեկուցվող փաթեթից հանելու և առանձին քննարկելու առաջարկով հանդես է եկել ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Թորոսյանը։ Նա նշել է, որ ցածր և բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ քաղաքապետի ու փոխքաղաքապետերի աշխատավարձերի համաչափ բարձրացումը մեծացնում է եկամտային խզումը, ուստի անհրաժեշտ է հանրային քննարկում իրականացնել։ «Ցածր ու բարձր աշխատավարձերը բարձրանում են 30%-ով, բայց տարբերությունը շատ մեծ է, պլյուս քաղաքապետի ու տեղակալների աշխատավարձերը շատ կտրուկ են բարձրանում։ Միգուցե ով ավելի ցածր աշխատավարձ է ստանում, մի քիչ ավելի բարձրացվեր, որ այդ կտրվածությունը այդքան մեծ չլիներ»,- աասել է Թորոսյանը։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նույնպես պահանջել է հարցը դարձնել զեկուցվող՝ ընդգծելով, որ անկախ հաշվարկման տեխնիկական ձևակերպումներից կամ գործակիցներից, հունվարից փաստացի տեղի է ունենալու աշխատավարձերի բարձրացում, և հանրությունը պետք է տեղեկացված լինի դրա մասին։ «Աշխատավարձերը թե գործակցով կհաշվեն, թե ինչով, փաստացի հունվարից տեղի է ունենալու աշխատավարձի բարձրացում», -ասել է Սուքիասյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձել է ընդդիմադիրներին՝ պնդելով, որ այս փուլում աշխատավարձերի բարձրացում չի իրականացվում, այլ պարզապես ֆիքսվում են համապատասխան գործակիցները, ինչն արվում է ամբողջ պետական համակարգում և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Նրա խոսքով՝ աշխատավարձի և պարգևավճարների համադրության արդյունքում ֆիքսված թվերով աշխատավարձի էական ավելացում չի նախատեսվում, իսկ հարցը կրում է տեխնիկական բնույթ։ «Իրականում որևէ տոկոսով աշխատավարձերի բարձրացում այսօր տեղի չի ունենում, մենք պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձերի չափերը բյուջեով։ Եթե համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, որոնք հետագայում կլինեն, ըստ էության երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- ասել է Գալջյանը։ Քվեարկության արդյունքում ավագանին դեմ է քվեարկել նախագիծը զեկուցվող դարձնելուն, ինչից հետո չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվել է։ Պետության և եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը վատն է, պետք է վերանայվի. Թագուհի Ղազարյան «Շինարարների» կրպակները քանդում են․ թաղապետը փոխհատուցում է խոստանում «Մեր գույքն օրինական է». Շինարարների փողոցի տնտեսվարողները պահանջում են չքանդել կրպակները Առանց լուրջ հետևանքների վթարից հետո ճանապարհը 15 րոպեից ավելի փակող վարորդները կտուգանվեն․ Ավինյան Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ» Երևանն ու Մոսկվան երկաթուղու հարցով աշխատանքային խումբ են ստեղծում Բնության օրենքները բերել թվային տեսքի Ինչպե՞ս վերականգնել երեխայի ուշադրությունը Երևանյան կապտաթիթեռը՝ COP17-ի խորհրդանիշ «Մենք այսօր Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ինքնուրույն չենք վերահսկում». Թագուհի Ղազարյան «Իշխանությունների եվրաինտեգրման օրակարգը քարոզչական փուչիկ է». Ղահրամանյան Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է