Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։ «Շնորհակալություն իմ ընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այսօր Բաքվում ջերմ ընդունելության համար։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը մեր տարածաշրջանում խորապես հարգված, վստահելի և ազդեցիկ ձայն է»,- բանակցությունների ավարտից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է Հերցոգը։ Նա նշել է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև գերազանց հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և ժողովուրդների միջև առկա խորը պատմական կապերի վրա։ «Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք, թե ինչպես կարելի է է՛լ ավելի խորացնել մեր ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։ Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները և մեր տարածաշրջանում կայունության ու անվտանգության հարցում ընդհանուր հանձնառությունը»,- հավելել է Հերցոգը։ Նշենք, որ Հերցոգը Բաքվում մասնակցելու է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանը Իսրայելի նախագահը բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահության շրջանում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության շրջանակում իրականացված աշխատանքը, որն ուղղված էր գործնական համագործակցության ընդլայնմանը և վստահության ամրապնդման միջոցառումների զարգացմանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար