Հասարակություն
Մեր առաջիկա ամենակարևոր անելիքը խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ մինչև 2031-ը. Փաշինյան
Մեր առաջիկա ամենակարևոր անելիքն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է՝ մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի ժամանակ։ «Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց ես նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել՝ մինչև 2031 թվականը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ սա նաև գործադիր իշխանության և քաղաքական թիմի անելիքն է, սակայն որպես վարչապետ՝ նա անձնական օրակարգի առումով առանցքային է համարում խնդրի լուծումը նշված ժամկետում։ Վարչապետն ընդգծել է, որ տեսնում է այդ նպատակին հասնելու հնարավորությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել հարցը բարձրաձայնելու համար։ «Այնպես չէ, որ նոր է այս ընկալումը ձևավորվել, բայց ես տեսնում եմ, որ կա այդ հնարավորությունը, հակառակ դեպքում չէի բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով, և առաջիկայում մենք պետք է կենտրոնացած լինենք այս օրակարգի վրա»,- ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության օրակարգը չի նշանակում երկրորդ պլան մղել մյուս ռազմավարական ծրագրերն ու նախագծերը, այդ թվում՝ հեղափոխության ժամանակ ձևավորված օրակարգերը, կոմունիկացիաների բացումն ու տնտեսական զարգացումը։ «Հեղափոխության ժամանակ գեներացված օրակարգերը, մեր ռազմավարական ծրագրերը ամենևին երկրորդ պլան չմղելով՝ կոմունիկացիաների բացում, տնտեսական զարգացում և այլն, այնուամենայնիվ այդ օրակարգի ամենավերևում, ինձ համար, իմ անձնական աշխատանքային օրակարգի համար, գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը»,- ասել է վարչապետը։ Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ համաձայնագրի կնքումով ու վավերացումով կամփոփվի հայ ժողովրդի պատմության կարևոր փուլերից մեկը և կսկսվի նոր շրջափուլ։ Վերջին օրերին վարչապետն ամենօրյա ռեժիմով է սկսել խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ու վավերացնելու մասին։ Հոկտեմբերի 13-ին վարչապետն իր սոցիալական էջերում տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, որ պետք է առաջիկայում կենտրոնանալ կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագվիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա։ Հոկտեմբերի 14-ին ևս վարչապետը մի տեսանյութ հրապարակեց, որւմ ասում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում, որպեսզի սահմանի որևէ կողմում անկլավներ և էքսկլավներ չլինեն։ Վարչապետը նաև նշել էր, որ կողմերը չպետք է միմյանց որևէ պահանջ ներկայացնեն բոլոր հարցերում, ներառյալ Ղարաբաղի, Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի կամ «Արևմտյան Ադրբեջանի» տրամաբանությամբ, և պետք է հանգիստ թողնեն միմյանց։ Նա նաև իր նախնական տպավորությունն էր ներկայացրել, ըստ որի՝ խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն կա։ Վարչապետի խոսքով՝ ինքն այդ տպավորությունը ստացել է Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով։ LIVE: Կառավարության նիստը, հոկտեմբերի 15 Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց Հայաստանի եվրոպական ուղու վերջնակետը դեռ ոչ ոք չգիտի. Միրզոյան Հայտարարագրման ինստիտուտը կարող է մտնել եկեղեցի՞. հատված Թագուհի Ղազարյանի հետ զրույցից Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ» Երևանն ու Մոսկվան երկաթուղու հարցով աշխատանքային խումբ են ստեղծում Բնության օրենքները բերել թվային տեսքի Ինչպե՞ս վերականգնել երեխայի ուշադրությունը Երևանյան կապտաթիթեռը՝ COP17-ի խորհրդանիշ «Մենք այսօր Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ինքնուրույն չենք վերահսկում». Թագուհի Ղազարյան «Իշխանությունների եվրաինտեգրման օրակարգը քարոզչական փուչիկ է». Ղահրամանյան
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





