Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Պավել Մալկովը, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Մալկովը հավելել է, որ Ռյազանի մեկ այլ ձեռնարկության տարածքում վնասվել են պահեստ ու ավտոմեքենաներ։ Տուժածների մասին նա չի հայտնել։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային տելեգրամ ալիքը վաղ առավոտյան հրապարակել է Ռյազանի նավթավերամշակման գործարանից երևանող բոցի լուսանկարը՝ ենթադրություն հայտնելով, որ պատճառն անօդաչու թռչող սարքերի հարձակումն է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով հոկտեմբերի 15-ին Ռյազանում չեղարկվել են դասերը դպրոցներում, Օկտյաբրսկի և Սովետսկի շրջանների մի մասում էլ երեխաները չեն հաճախում մանկապարտեզ։ Նահանգապետի գրառումից հետևում է, որ դասերը չեղարկվել են 14 դպրոցում և 25 մանկապարտեզում։ Նախորդ երեկոյան Պավել Մալկովը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում մարզի երկնքում խոցվել է 23 անօդաչու թռչող սարք։ Նրա տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չեն եղել։ Բացի այդ, Ուկրաինան հոկտեմբերի լույս 15-ի գիշերը հարձակվել է Բորիսոգլեբսկի ռազմական օդանավակայանի վրա, հայտնում են ուկրաինական Supernova+ և Exilenova+ մոնիթորինգային ալիքները։ Նրանց տվյալներով՝ հարվածները հասցվել են Tomahawk հրթիռներով։ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը դեռևս չի հայտնել մարզի վրա հարձակման հետևանքների մասին։ Կեսգիշերից հետո նա մի քանի հաղորդագրություն է հրապարակել՝ անօդաչուների հարձակման վտանգի վերաբերյալ նախազգուշացումներով։ Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերսկսում են հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան երեք օր շարունակ հարվածներ չի հասցրել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին՝ կատարելով ԱՄՆ-ի ցանկությունը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է՝ Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ