Հասարակություն
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի՝ հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման պայմանավորվածությունների արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը երեք ամսում պետք է քննարկի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման արդյունավետության խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով: 2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։ Հիշեցնենք՝ Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 2026 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարումը կարող է խոչընդոտել երկրի ներգրավմանը միջազգային տրանսպորտային նախագծերում։ Որպես հնարավոր լուծում՝ նա առաջարկել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկիրը գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Հուլիսի 2-ին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի երկաթուղային հատվածների վերականգնմանն ուղղված գործընթացները։ Երկաթուղու կառավարման համակարգը վերանայվելու է․ Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավելի ուշ՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում վարչապետը կրկին անդրադարձել էր հայկական երկաթուղու ռուսական կառավարման խնդրին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով միջազգային ներդրողները և բեռնափոխադրողները խուսափում են ռուսական կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքներից։ ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը հայտարարել էր, որ նման իրավիճակում Հայաստանը կարող է կորցնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումից ստացվող տնտեսական հնարավորությունները։ Նա կրկին դիմել էր ռուսական կողմին՝ առաջարկելով կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել երկու երկրների համար ընդունելի երրորդ երկրի։ Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





