Հասարակություն
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում անցկացվող COP17 համաժողովին մասնակցության համար՝ ընդգծելով, որ միջազգային այս կարևոր հարթակը լավ առիթ է նաև երկկողմ օրակարգին անդրադառնալու և համագործակցության նոր հեռանկարները քննարկելու համար: Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Ալժիրի հետ ավելի քան երեքուկես տասնամյակ ձգվող բարեկամական հարաբերությունները՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Ազուզ Նասրին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում նման համաժողովի կազմակերպումը: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև դիվանագիտական կապերը հիմնված են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների պարբերականությունը, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ քաղաքական երկխոսությանն ու տնտեսական համագործակցությանը: Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





