Այս տարի ձմեռային զորակոչը մեկնարկում է 2026 թվականի նոյեմբերի 16-ից և կշարունակվի մինչև 2027-ի փետրվարի 12-ը ներառյալ։ Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ զորակոչ հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ «2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ»,- նշվում է նախագծում։ Բացի այդ, պաշտպանական գերատեսչության կողմից առաջարկվում է 2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի