Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով հոկտեմբերի 16-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ համաժողովին (COP17)։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային, գրում է Irna գործակալությունը։ «Նախագահի կարճատև այցը Երևան տեղի կունենա ուրբաթ օրը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Նախատեսված է նաև համաժողովի շրջանակում զրույցներ և մտքերի փոխանակում ունենալ մասնակից որոշ ղեկավարների հետ»,- ասել է Բաղային։ Իսմայիլ Բաղային հավելել է, որ Թեհրանը մտադիր է միջազգային հարթակում բարձրացնել բնապահպանական վնասների հարցը։ «Իրանը կօգտագործի յուրաքանչյուր առիթ՝ մեր երկրի և տարածաշրջանի շրջակա միջավայրին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Օմանի ծովում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի հետևանքով հասցված վնասներն ու հանցագործությունները փաստաթղթավորելու և ներկայացնելու համար»,- ասել է Բաղային։ Հոկտեմբերի 19-30-ը Երևանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը՝ տարվա խոշորագույն բնապահպանական իրադարձություններից մեկը։ Համաժողովին կմասնակցեն 196 անդամ երկրի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, գիտնականներ և տասնյակ հազարավոր հյուրեր ամբողջ աշխարհից։ Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Նախնական ընկալում կա, որ COP 17-ին կհյուրընկալենք Իրանի նախագահին. Վահան Կոստանյան Իրանի հարցում մտել ենք «որոշումների կայացման փուլ»․ Թրամփ Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ ԵՄ արտոնություններն ու հայ արտահանողների խնդիրները Պետությունը գիտությանը չի պատվիրում լուծել իր խնդիրները Եկեղեցին այս ամենը համարում է հարկային արշավ Հայտարարագրման ինստիտուտը կարող է մտնել եկեղեցի՞. հատված Թագուհի Ղազարյանի հետ զրույցից Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ» Երևանն ու Մոսկվան երկաթուղու հարցով աշխատանքային խումբ են ստեղծում Բնության օրենքները բերել թվային տեսքի