Լուսանկարը՝ president.az-ից Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Հասան Նուրի Յաշարը պնդում է, որ որոշ ուժեր փորձում են խաթարել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները՝ Ադրբեջանում դպրոցներում հիջաբի սահմանափակումների շուրջ աճող հասարակական վեճի ֆոնին։ Հոկտեմբերի 14-ին X-ում հրապարակած գրառման մեջ Յաշարը պնդել է, որ անուններ չնշված ուժերը փորձում են Բաքվին հեռացնել Անկարայից։ «Որոշ ժամանակ է՝ ականատես ենք լինում իրադարձությունների և մեկնաբանությունների, որոնք մութ ենթատեքստ ունեն և կարող են ստվեր գցել Թուրքիայի և Ադրբեջանի ազգային միասնության վրա»,- գրել է Յաշարը։ Նրա հայտարարությունը հետևում է Էրդողանի մեկ այլ խորհրդականի՝ Ադրբեջանի դպրոցական հագուստի կանոնների քննադատությանը՝ առաջացնելով ադրբեջանցի քաղաքական գործիչների արձագանքը և ավելացնելով լարվածությունը ավանդաբար սերտ դաշնակից երկու երկրների հանրային դիսկուրսում։ Յաշարը պնդել է, որ երեք անանուն պետություններ, որոնք, ըստ նրա, մրցակիցներ են, գաղտնի համատեղ ռազմավարություններ են մշակում՝ Ադրբեջանը Թուրքիայից հեռացնելու և Կենտրոնական Ասիայի հետ Թուրքիայի կապերը խզելու համար։ Նրա խոսքով՝ այդ ուժերը նաև փորձում են նոր և կործանարար մեթոդներ կիրառել Քրդստանի աշխատավորական կուսակցության և դրա հետ կապված կառույցների ստեղծած անկայունության պայմաններում։ «Նման ռազմավարական հարցերում պետք է ուշադիր հետևել մեր պետության դիրքորոշմանը և գործել համբերատար ու զգուշավոր»,- հավելել է նա։ Յաշարի հայտարարությունները հնչում են Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբի արգելքի շուրջ վերջին վեճերի և բողոքների ֆոնին, որոնց թուրք պաշտոնյաները բացասաբար են արձագանքել։ Երկու երկրներն ավանդաբար սերտ հարաբերություններ են ունեցել, սակայն վերջին շրջանում կուտակված լարվածությունն ավելի տեսանելի է դարձել՝ կապված Ադրբեջանում կրոնական ազատության սահմանափակումների շուրջ վեճերի, Իսրայելի հետ Բաքվի դաշինքի նկատմամբ Անկարայի դժգոհության և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցության վերաբերյալ հարցերի հետ։ Ավելի վաղ Էրդողանի մեկ այլ գլխավոր խորհրդական՝ Օքթայ Սարալը, Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքն անվանել էր «անընդունելի»։ Նրա հայտարարություններին արձագանքել էին Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը և Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական աշխատանքային խումբը։ Տե՛ս նաև՝ Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խումբը քննադատում է թուրք պաշտոնյաներին հիջաբի արգելքի վերաբերյալ պնդումների պատճառով Հիջաբի արգելքի դեմ դպրոցը բոյկոտող երեխաների համար դասեր կազմակերպած ադրբեջանցի ակտիվիստը, ըստ հաղորդումների, անհետացել է Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խումբը քննադատում է թուրք պաշտոնյաներին հիջաբի արգելքի վերաբերյալ պնդումների պատճառով Ադրբեջանի բարձրագույն հոգևորականը պնդում է, որ դպրոցներում հիջաբի արգելք չկա Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ այն կապելով հիջաբի արգելքի հետ Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ ԵՄ արտոնություններն ու հայ արտահանողների խնդիրները Պետությունը գիտությանը չի պատվիրում լուծել իր խնդիրները Եկեղեցին այս ամենը համարում է հարկային արշավ Հայտարարագրման ինստիտուտը կարող է մտնել եկեղեցի՞. հատված Թագուհի Ղազարյանի հետ զրույցից Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ» Երևանն ու Մոսկվան երկաթուղու հարցով աշխատանքային խումբ են ստեղծում Բնության օրենքները բերել թվային տեսքի