Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է հրազենային կրակոցից։ Ըստ նախնական տվյալների՝ նրա ընկերը պատահաբար կրակել է իր ուղղությամբ։ Հայրը և որդին ձերբակալվել են։ Ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է: Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն»: Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ