SpaceX ընկերությունը սահմանափակել է Ուկրաինայում Starlink-ի ռազմական տարբերակի աշխատանքը՝ կատարելով Սպիտակ տնից ստացված կարգադրությունը: Այս մասին Reuters -ին հայտնել են աղբյուրները։ Նրանք չեն հստակեցրել, թե ով է տվել այդ հրամանը։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ կարգադրությունը չի եկել ԱՄՆ նախագահից՝ չմանրամասնելով այլ հանգամանքներ, փոխանցում է Meduza-ն։ Starlink-ի ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին Ուկրաինայի պաշտոնյաներն ու զինվորականները սկսել էին հայտնել հոկտեմբերի 14-ի առավոտից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ սահմանափակումների պատճառով որոշ առաքելություններ խափանվել են։ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Starshield համակարգերը պատկանում են ԱՄՆ իշխանություններին և գտնվում են նրանց վերահսկողության ներքո։ Սպիտակ տունը պաշտոնապես չի հայտարարել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին։ Axios-ի աղբյուրները պնդել էին, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կապ չունի սահմանափակումների հետ։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով զինվորականներին, հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերի համար Starshield համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին Նմանատիպ նյութեր Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ «Որոշ հարցերի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ»․ Ֆիդանը՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին ԱՄՆ դպրոցում հրաձգության հետևանքով երեք երեխա և մեկ ուսուցիչ է զոհվել Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ