Միջազգային
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
Բաքվում այսօր Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության (ԱՓՎՄԱԽ) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկկողմ առանցքային նախագծերի իրականացման ընթացքին։ Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման կարևորությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի արդարացի կարգավորմանն աջակցելու հարցում։ Քննարկվել է նաև բարձրագույն և բարձր մակարդակներում նախատեսվող շփումների ժամանակացույցը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ռուսական հարձակման հետևանքով Ումանում հինգ մարդ է տուժել, Լուցկը մնացել առանց էլեկտրամատակարարման Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը սահմանափակելու կարգադրությունը ստացվել է Սպիտակ տնից․ Reuters Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





