Իրանը մտահոգություններ ունի տարածաշրջանում ԱՄՆ ցանկացած ներկայության առնչությամբ, սակայն լիովին վստահում է Հայաստանին և համոզված է, որ հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկի ընդդեմ Իրանի անվտանգության։ Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Փաստացի մենք մտահոգություններ ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ ցանկացած ներկայության վերաբերյալ, սակայն այս հարցում մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց: Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի ընդդեմ Իրանի անվտանգության»,- ասել է Արաղչին: Արաղչին նշել է, որ Թեհրանը շարունակում է կանոնավոր խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ երկկողմ և տարածաշրջանային օրակարգի շուրջ: «Իմ շատ լավ ընկեր Հայաստանի արտգործնախարարը Թեհրանում էր, մենք լավ խորհրդակցություններ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը հանդիպելու է Հայաստանի վարչապետի հետ»,- հայտնել է Իրանի արտգործնախարարը: ԱՄՆ-ի և «սիոնիստական ռեժիմի» նախաձեռնած պատերազմը սպառնում է տարածաշրջանի էկոհամակարգերին. Փեզեշքիան Իրանի նախագահը կժամանի Երևան՝ մասնակցելու COP 17-ին Նախնական ընկալում կա, որ COP 17-ին կհյուրընկալենք Իրանի նախագահին. Վահան Կոստանյան Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի թափանցիկությամբ․ Միրզոյան Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ ԵՄ արտոնություններն ու հայ արտահանողների խնդիրները Պետությունը գիտությանը չի պատվիրում լուծել իր խնդիրները Եկեղեցին այս ամենը համարում է հարկային արշավ