Հասարակություն
Փաշինյանն ու Թերեզա Ռիբերան քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման և էներգետիկ համագործակցության հարցերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը՝ անդրադառնալով վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և էներգետիկ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ: Վերջինս բարձր է գնահատել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և կարևորել դրա շրջանակում քննարկվող թեմաներն ու հարցերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը: Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պահպանության հարցերը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





