Երևանում ընդունվել է Երևանի հռչակագիրը, որով դրա մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը կասեցնել և հակադարձել կենսաբազմազանության կորստի գործընթացը։ Հռչակագիրն ընդունվել է «Կենսաբազմազանության առաջնորդների»՝ Leaders for Nature Summit գագաթնաժողովի շրջանակում։ Փաստաթուղթը հոկտեմբերի 16-ին ընթերցել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Հռչակագրում նշվում է, որ մինչև 2050 թվականը գլխավոր նպատակն է հասնել բնության հետ ներդաշնակ ապրելուն։ Երևանի հռչակագրով մասնակիցները պարտավորվում են ազգային մակարդակում ամրապնդել ծրագրի իրականացումը, ապահովել պետական կառույցների և հասարակության մասնակցությունը, ինչպես նաև կատարելագործել ցամաքային, քաղցրահամ ջրային, առափնյա և ծովային էկոհամակարգերի պահպանության, վերականգնման, կառավարման ու կայուն օգտագործման միջոցները։ Մասնակիցները պարտավորվում են բարելավել կենսաբազմազանության մոնիթորինգի, պլանավորման և հաշվետվողականության համակարգերը, զարգացնել տվյալների հավաքագրման մեխանիզմներն ու նպաստել գիտական հիմքով որոշումների ընդունմանը։ Փաստաթղթում ընդգծվում է նաև բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց, երիտասարդության, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության, գործարար և ֆինանսական ոլորտների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը։ «Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակների ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Սակայն այս խնդրի լուծումը բացում է աննախադեպ հնարավորություններ՝ վերափոխելու մարդկության հարաբերությունները բնության հետ և կառուցելու ավելի կայուն, դիմակայուն և արդար ապագա»,- ասվում է հռչակագրում։ COP17-ը (Conference of the Parties/Կողմերի 17-րդ համաժողով) Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովn է, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Այն համախմբում է աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային ջանքերը։ Իրանի նախագահը կժամանի Երևան՝ մասնակցելու COP 17-ին Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Ի՞նչ է COP17-ը և ինչո՞վ է այն կարևոր Հայաստանի համար Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ