Հասարակություն
Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այնքան են հասունացել, որ, պայմանական, վաղը կարող ենք բացել սահմանը․ Միրզոյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ, պայմանական, վաղը կարող ենք բացել սահմանը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP 17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Հայաստան-Թուրքիա երկխոսությունն այնքան ինտենսիվ է, և արդեն կարող ենք ասել դիվանագիտական խողովակներով, զանազան տնտեսական առևտրային հարցերով, և այս գործընթացը այնքան է հասունացել, որ իսկապես, պայմանական, վաղը կարող ենք զարթնել և տեսնել, որ արդեն երկու կողմերը ասեցին վերջ, այսօր բացում ենք սահմանը երկկողմ շարժի՝ և ուղևորափոխադրումների, և բեռնափոխադրումների համար»,- ասել է Միրզոյանը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի ցանցերի փոխկապակցումն ամենահեշտ իրագործելի քայլն է, որն արդեն ընթացքի մեջ է։ «Հանդիպումներ և քննարկումներ՝ շատ մասնագիտական, լրիվ տեխնիկական-փորձագիտական մակարդակի, հիմա էլ ընթանում են։ Եվ այո՛, մեծ հավանականություն կա, որ դա կարելի է չբարդացնել, չհետաձգել, չթողնել բոլոր անհրաժեշտ բաներից հետո անելուն։ Բաներ կան, որ հիմա կարող են արվել, և այս առումով էլեկտրական հոսանքի ցանցերի փոխկապակցումն ամենահեշտ իրագործելին է. արվում է, արդեն ընթացքի մեջ է։ Տարբեր փուլերով տարբեր հարցեր կան։ Կարծում եմ՝ ամենաառաջնային արդյունքները շատ մոտ ապագայում կարող ենք տեսնել, որովհետև կրկին այդտեղ շատ կառուցելու բան չկա։ Նույն հոսանքի մասով՝ բան կա, որ մեծ աշխատանք է պահանջում, բան կա, որ կարելի է հեշտ ու արագ անել»,- ասել է Միրզոյանը։ Հոկտեմբերի 5-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել էր Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵ նախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման աշխատանքները։ Նախարար Խուդաթյանն ընդգծել է երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը երկկողմ և տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Նույն օրը Թուրքիայի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների ղեկավարության հետ։ Բացի այդ, հունիսին Բրյուսելում Հայաստանի և Թուրքիայի ենթակառուցվածքների նախարարները քննարկել էին երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկմանն ուղղված քայլերը։ Մինչև 2030-ը կասեցնել կենսաբազմազանության կորուստը․ ընդունվել է Երևանյան հռչակագիրը Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանի և Թուրքիայի նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ակտիվացումը կարևոր ձեռքբերում կբերի Հարավային Կովկասին․ թուրք նախարար Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





