Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ակտիվացումն ու կարգավորման արագացումը կարևոր ձեռքբերումներ կբերեն Հարավային Կովկասին: Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։ Թուրք նախարարը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու COP17-ին։ «Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում ամրապնդվեն խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը։ Հուսով եմ, որ տարածաշրջանի Հարավային Կովկասի համար Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումներ կբերեն, ինչպես երկու երկրներին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին» ,- ասել է Յումակլին։ Թուրք պաշտոնյան նշել է, որ 2022-ի հունվարին մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել 2026-ի մարտից՝ թուրքական ավիաուղիների թռիչքների մեկնարկով։ Ըստ Յումակլիի՝ գործընթացը բարձրագույն մակարդակի հասցնելու նպատակով շարունակվում են նաև Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները։ Յումակլին արդյունավետ է համարել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և հույս է հայտնել, որ Երևանից հղվող ուղերձները պատշաճ կերպով կընկալվեն միջազգային հանրության կողմից: Անկարա-Բաքու սառնությունը և Երևանի «տաք» սպասումները Քննարկվել են Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները Սառը քամի Ադրբեջանի և Թուրքիայի միջև. ինչի շուրջ չեն համաձայնում դաշնակիցները Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ