Հասարակություն
Լեոնարդո դի Կապրիոն «Օսկար» ստացավ
Ամերիկյան կինոակադեմիան լավագույն դերասան է ճանաչել Լեոնարդո դի Կապրիոյին՝ «Վերապրածը» ֆիլմի համար: Հենց այս անվանակարգի շուրջ է ծավալվել գլխավոր ինտրիգը. բուքմեքերները խաղադրույքներ էին ընդունում, թե արդյոք կհաղթի դի Կապրիոն, որն արդեն հինգ անգամ ներկայացվել է «Օսկարի», սակայն մինչ օրս ոչ մի մրցանակ չի ստացել: Տարվա ֆիլմ է ճանաչվել Թոմաս ՄակՔարթիի «Ուշադրության կենտրոնում» ժապավենը: Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի է արժանացել Բրի Լարսոնը` «Սենյակ» ֆիլմի համար, լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Վերապրածը» ֆիլմի համար: Այս տարվա մրցանակաբաշխությանը նախորդել է աղմկահարույց սկանդալ՝ կապված այն հանգամանքի հետ, որ թեկնածուների ցանկում չկար և ոչ մի աֆրոամերիկացի: Արդյունքում ռեժիսորներն ու դերասանները կոչ են արել բոյկոտել մրցանակաբաշխությունը: Բացի այդ, միջոցառումից առաջ կարմիր գորգի մոտ անցկացվել է բողոքի ակցի՝ ընդդեմ կինոյում ռասսայական խտրականության: Կինոակադեմիան ավելի վաղ արդեն խոստացել էր վերանայել իր կազմը՝ նման միջադեպերից խուսափելու համար: «Օսկար» մրցանակը շնորհվում է 1929թ-ից: Հաղթողներին ընտրում են ամերիկյան կինոակադեմիայի անդամները, որոնց թիվը ավելի քան հինգ հազար է: Մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում: Թրամփը պատրաստ է ավարտել պատերազմը՝ առանց Հորմուզի նեղուցը վերաբացելու․ WTJ Հորմուզի նեղուցը, համաշխարհային առևտուրը և Հնդկաստանի շրջադարձը Թեհրանը որևէ ուղղակի բանակցություն չի վարել ԱՄՆ-ի հետ․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության և Իրանի պատերազմի Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





