Միջազգային
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական միությունից 70 միլիարդ եվրոյի օգնություն է խնդրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրոպական միության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է ևս 70 միլիարդ եվրոյի օգնություն՝ պաշտպանության ամրապնդման, սպառազինության ձեռքբերման և մեր դիմակայունության համար։ Սա իրատեսական գումար է։ Ես խնդրում եմ ձեզ հատկացնել այդ աջակցությունը»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները հաջորդ տարվա համար և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։ Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





