Միջազգային
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Հռոմի պապ Լևոն XIV-ը հոկտեմբերի 17-ին՝ շաբաթ օրը, դուրս է գրվել հիվանդանոցից՝ թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից չորս օր անց։ Ինչպես հայտնել են Վատիկանից, դուրսգրման որոշումն ընդունվել է բժշկական վերջին հետազոտությունների արդյունքների հիման վրա, փոխանցում է DW-ն։ Հռոմի Ջեմելլիի համալսարանական կլինիկայից հեռանալուց առաջ պոնտիֆիկոսը կարճ ժամանակով դուրս է եկել՝ ողջունելու հավաքված հավատացյալներին։ Այնուհետև նա ծառայողական մեքենայով վերադարձել է Վատիկան։ Հոկտեմբերի 18-ին՝ հաջորդ օրը, Լևոն XIV-ը մտադիր է իր նստավայրի պատուհանից անցկացնել կիրակնօրյա ավանդական աղոթքը։ Հոկտեմբերի 13-ին՝ երեքշաբթի օրը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու 71-ամյա առաջնորդին հեռացրել են աջ թոքի ստորին բլթը, որտեղ կասկածելի նորագոյացություն էր հայտնաբերվել։ Հետագա հետազոտությունը հաստատել է ադենոկարցինոմայի ախտորոշումը՝ թոքերի քաղցկեղի ամենատարածված տեսակը։ Բժիշկները դեռ չեն հայտնում՝ արդյոք հաջողվել է պոնտիֆիկոսին լիովին ազատել ուռուցքային հիվանդությունից։ Բաց է մնում նաև հետագա բուժման անհրաժեշտության հարցը։ Դրա համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն՝ պարզելու, թե արդյոք հիվանդությունը տարածվել է թոքի հեռացված հատվածից դուրս։ Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





