Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հանքարդյունաբերությունը պետք է այնպես զարգանա, որ քաղաքացիներն այն իրենցը համարեն և չունենան օտարության կամ շահագործման զգացում։ Նա այս մասին խոսել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ում։ Փաշինյանը նշել է, որ ոլորտի մեծ հնարավորությունների կողքին կան նաև խնդիրներ, այդ թվում՝ բնապահպանական։ Նրա դիտարկմամբ՝ որքան մարդիկ իրենց ներգրավված են զգում և տեսնում են հանրային օգուտը, այնքան դրական է դառնում վերաբերմունքը։ Կառավարությունն արդեն բաժնեմաս ունի որոշ ընկերություններում, բայց, ըստ վարչապետի, դրանք եղել են իրավիճակային որոշումներ, մինչդեռ պետք է համակարգային մոտեցում։ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը Հայաստանի Հանրապետությունում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու։ Ես նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում», - ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Ամուլսարում պետական բաժնեմասերով կառավարությունը հենց ուզում է օրինակ ծառայել այս գործընթացի համար։ Ամուլսարի մասին խոսելիս նա նշել է, որ հանքը հանգիստ պայմաններում է գործարկվել, քանի որ հանրությունն իրեն ավելի ներգրավված է զգացել։ Հանրային ծառայության վարձատրության ամենամեծ բարձրացումները նախատեսվում են վերին օղակներում․ զեկույց ԵՄ արտոնություններից այն կողմ. հայ արտահանողների խնդիրները ԱԲ-ն փոխում է Չինաստանի ծրագրավորողների աշխատանքի շուկան Ամուլսարից տարեկան 130 մլն դոլարի մուտք է ակնկալվում․ հանքը կշահագործվի մինչև 2038-ը․Սանոսյան Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ