Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ երկու երկրների հարաբերություններն այժմ բարդ փուլում են, և կողմերը պետք է միմյանց հասկանան ու գտնեն նոր հավասարակշռություն։ Դեսպանը հոկտեմբերի 16-ին ելույթ է ունեցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ըստ ՌԴ դեսպանատան՝ Կոպիրկինը կարևորել է վետերանների դերը երկու ժողովուրդների պատմական հիշողությունը պահելու և բարեկամությունն ամրացնելու գործում։ Նրա խոսքով՝ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել, բայց ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակներն ու մարշալ Բաղրամյանի կերպարը շարունակում են կապել երկու ժողովուրդներին։ Դեսպանը հիշեցրել է, որ միասնության շնորհիվ է հաղթանակ տարվել ամենադժվար պատերազմում, և նույն միասնությանը պետք է ապավինել այսօրվա մարտահրավերների դեպքում։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Բելառուսի ժամանակավոր հավատարմատար Ի. Կուդրուկը, Երևանում Ռուսաստանի տան և Մոսկվայի տան ղեկավարները, հասարակական և հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. Մեդվեդև Մոսկվան դեմ է TRIPP-ին. ՌԴ-ն ահազանգում է, Երևանը՝ հիշեցնում ինքնիշխանության մասին Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի․ Փաշինյան ՀԱՊԿ երկրները շարունակում են Հայաստանին դաշնակից համարել. Մասադիկով Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ