Հասարակություն
Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը
Հոլիվուդյան աստղ և բնապահպան Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված նոր նախաձեռնությունները, որոնք հայտարարվել են Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովում (COP17)։ Instagram-ում դերասանը նշել է, որ այլևս բավական չէ միայն կանխել տեսակների անհետացումը. պետք է դրանք «վերադարձնել կործանման եզրից» ու վերականգնել դրանց թվաքանակը։ Դի Կապրիոյի փոխանցմամբ՝ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ 17 երկիր միացել է նոր կոալիցիային՝ CARES-ին (Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա), որը պարտավորվել է արագացնել անհետացումը կանխելու ջանքերը։ Դրան զուգահեռ՝ ինը բարեգործական հիմնադրամ և կազմակերպություն, ստեղծել են Species Recovery Alliance-ը և պարտավորվել առաջիկա հինգ տարում ավելի քան 500 միլիոն դոլար ուղղել աշխարհում վտանգված տեսակների վերականգնմանը։ Մինչև 2030-ը կասեցնել կենսաբազմազանության կորուստը․ ընդունվել է Երևանյան հռչակագիրը Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանի և Թուրքիայի նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ակտիվացումը կարևոր ձեռքբերում կբերի Հարավային Կովկասին․ թուրք նախարար Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





