Երևան քաղաքում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն