Հասարակություն
«Երևան ուելնես»-ի լողավազանում քլորի մեծ չափաբաժին է արտահոսել․ 5 անձ է տուժել
«Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի լողավազանում քլորի մեծ չափաբաժնի արտահոսքի հետևանքով բուժօգնություն է ստացել 5 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։ Մեծահասակը համալիրի աշխատակից է՝ ազգությամբ հնդիկ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ, իսկ տուժածներին ապահովության համար լրացուցիչ թթվածին է տրամադրվել։ Երեխաները գանգատվել են քլորի ուժեղ հոտից և կոկորդում քերոցի զգացողությունից։ Համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել են աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, օդի անբավարարության զգացում և գլխապտույտ։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Համալիրը նախկինում պատկանում էր գործարար Գագիկ Ծառուկյանին և գործում էր «Մուլտի Ուելնես» անունով։ Ծառուկյանին կալանավորելուց հետո, 2026 թվականի հուլիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը լուծել է ընկերության հետ պայմանագիրը, և համալիրի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Հուլիսի վերջին այն վերաբացվել է «Երևան Ուելնես» անունով։ Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ ՀԷՑ-ը հաղորդում է ներկայացրել Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհի դեպքով Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի Չարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կլինի Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





